|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադարձել է FORBES-ում հրատարակված հոդվածին, նա գրել է.
«FORBES-ը ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ
FORBES-ում հրատարակված հոդվածով Գյունեյ Յըլդիզն անդրադարձել է մեկ դարով Զանգեզուրի միջանցքը վարձակալելու ԱՄՆ ծրագրերին, միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկերին և հետևանքներին։
Մասնավորապես հետևյալ եզրակացություններն են կատարվել՝
Զանգեզուրի նախաձեռնությունը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ, այլ՝ տարածաշրջանում ընթացող ռազմավարական- աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում, Եվրասիայում և Կովկասում ԱՄՆ ազդեցության ամրապնդում։
Այն կվերափոխի էներգիայի հոսքերը Եվրասիայում, նաև տարածաշրջանի հիմնական դերակատարների միջև կվերաձևի միջազգային հարաբերություններն ու ազդեցությունը:
Այն պայմանավորված է ռուսական անվտանգության երաշխիքների կորստով, և ոչ միայն հիմնովին կփոխի էներգիայի հոսքերը Եվրասիայում՝ այլև կնվազեցնի Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի ազդեցությանը։
Ադրբեջանի՝ միջանցքի անարգել շահագործման պահանջը անհամատեղելի է Հայաստանի ինքնիշխանության հետ:
Միջանցքը կարող է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային արժեք ստեղծել, որի գլխավոր շահառուն Ադրբեջանն է»։