կարևոր
7969 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-01 14:12
Քաղաքական

Հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել այսպես վիրավորել և անարգել քրիստոնյա ողջ հայ ժողովրդին․ Լիլիթ Գալստյան

Հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել այսպես վիրավորել և անարգել քրիստոնյա ողջ հայ ժողովրդին․ Լիլիթ Գալստյան

Այսքան քստմնելի, այսքան նողկալի, այսքան փոքրոգի, այսքան չհայ, այսքան պառակտող, այսքան թշնամի, այսքան անամոթ, այսքան անբարո, այսքան ավերիչ, գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Անգամ տարվա վերջին վայրկյաններին այնպես են անում, որ նզովքի ու անեծքի բառերով հիշես սրանց։

Հանրային հեռուստաընկերությունն առանց պատճառաբանության մերժել է հեռարձակել Վեհափառ Հայրապետի ամանորյա ավանդական ուղերձը։

Բայց մեր՝ հանրային միջոցներով սնվող հեռուստաալիքին ո՞վ է իրավունք տվել այսպես վիրավորել և անարգել քրիստոնյա ողջ հայ ժողովրդին։

Դուք ՍԱՏԱՆԱ եք, դուք ՀԱՅԱՍՊԱՆ ու ՀԱՅՐԵՆԱՍՊԱՆ ԵՔ․ ինչին կպաք՝ ավեր ու ուրացում, դուք ՉԱՐՔ եք։

Դուք չունեք նվիրական և ոչ մի արժեք․․․․

--------------------------------------------------------------------------

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ։

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։