կարևոր
3331 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-10 12:51
Հասարակություն

Գարիկ Գալեյանն ունի համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Որդիների Կանչ» ՀԿ

Գարիկ Գալեյանն ունի համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ. «Որդիների Կանչ» ՀԿ

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Կայացվեց հերթական ապօրինի որոշումը և վնգստացող դատավորների շարքին ավելացավ ևս մեկ դատավոր` Արտուշ Գաբրիելյան անունով, իսկ քաղբանտարկյալներին թվին ավելացավ թրքահպատակ իշխանությանը չհանդուրժող ևս մեկ նվիրյալ, այս անգամ Հայրենիքին հերոս տված հայր՝ Գարիկ Գալեյանը: Բացի այն, որ կալանքի որոշումը միանգամայն անհիմն է, հարկ ենք համարում ընդգծել, որ մեղադրվող անձը ունի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, և վարույթի ընթացքում տվյալ պայմաններում խափանման միջոց կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է, ինչը քրեորեն պատժելի հանցանք է, և որի համար վերոնշյալ դատավորը անվերապահորեն  կենթարկվի պատասխանատվության, երբ որ դատական իշխանությունը կազատագրվի բռնապետի կամայականություններից: 
     
Հաշվի առնելով  Գարիկ Գալեյանի ապօրինի կալանավորումը,  և ընդհանրապես ,  «Որդիների Կանչ»   ՀԿ  անդամներին թիրախավորելը, «Որդիների Կանչ» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, իրավաբանական, փաստաբանական ծառայություններ իրականացնող կազմակերպություններին և անձանց  խորհրդատվությունների՝ օրվա իշխանությունների  հետագա ապօրինի գործողությունները կանխելու համար»։