Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մոտ այս գիշեր ծանր այրվածքներ ստացած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է: Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից Yerkir.am-ին հայտնեցին, որ քաղաքացին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, նա շնչուղիների 20 տոկոսի այրվածք ունի:
Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ այրվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ, դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել էր տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել էր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանի մոտ նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ), որը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին: