|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը շուտով իրականություն կդառնա Իրանում երկաթուղու շինարարության ավարտից հետո. նոյեմբերի 10-ին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ շուտով, երկաթուղային գծի ավարտից հետո, Հյուսիս-հարավ միջանցքը իրականություն կդառնա և հսկայական հնարավորություններ կստեղծի տարանցիկ փոխադրումների համար», - ասել է նա:
Ռոհանին հավելել է, որ երկրի հյուսիսից նույնպես ճանապարհ է կառուցվում դեպի Պարսից ծոցի նավահանգիստ, որը Ռուսաստանի համար լրացուցիչ տարանցիկ հնարավորություններ կստեղծի:
Հյուսիս-հարավ միջանցքը պետք է կապի Հնդկաստանը և Արևմտյան Եվրոպան Իրանի և Ռուսաստանի միջով: