|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
«Մենք 5 հայց ունենք Մարդու իրավունքների Եվրոպայի դատարանում և ՄԱԿ-ի արդարադատութան դատարանում և այդ հայցերը վերաբերվում են մեր անօտարելի իրավունքներին ՝ Արցախ վերադառնալու, մշակութային ժառանգության պահպանության, գույքային իրավունքների և վերջին շրւջանում դրանց գումարվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերիների վերադարձի իրավունքի հարցը։ Միջազգային ատյաններ ներկայացված այդ հացերը ետ քաշելու պարագայում Հայաստանը լեգիտիմացնելու է, ցեղասպանության ճանապարհով, Ադրբեջանի՝ հարցերը լուծված համարելու խնդիրը, և որ ամենացավալին է, Հայաստանի իշխանություններն այդպիսով կդառնան Ադրբեջանի ցեղասպանության հանցակիցը»,-այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ պատգամավորի՝ սա, ըստ էության, դարձյալ ադրբեջանա-թուրքական պահանջի միակողմանի դրսևում է։
Մանրամասն՝ տեսանյութում։