|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բժիշկ-իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը թվարկել Է այն հիվանդությունները, որոնց դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստումը բացարձակապես հակացուցված է: Այդ մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, գրում է «Վեչերնայա Մոսկվան»:
Դրանց թվում մասնագետը նշել է այն հիվանդությունները, որոնք բուժելիս իմունոդեպրեսիվ դեղամիջոցներ են կիրառվում, օրինակ՝ ուռուցքաբանականները:
«Եթե կա բուժում, ապա այն ուղեկցվում է իմունոդեպրեսիայով: Ստացվում է՝ մի կողմից առկա է ցուցում, իսկ մյուս կողմից, ընդհակառակը, հակացուցում»,- պարզաբանել է Ժեմչուգովը:
Բժիշկը հիշեցրել է, որ այն բոլոր հարցերը, որոնք կապված են պատվաստման հետ, պետք է լուծի բուժող բժիշկը:
Բացի այդ, ըստ նրա, COVID-19-ի դեմ պատվաստումը հակացուցված է բորբոքային եւ աուտոիմունային հիվանդությունների, արյան համակարգային հիվանդությունների, ինչպես նաեւ գայլախտի դեպքում:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: