| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մոսկվան սպասում է «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման գործով ընթացող քննչական գործողությունների արդյունքներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ դիմելու համար՝ կապված Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման հետ:
«Ընթանում են քննչական գործողություններ, անցկացվում է քննություն։ Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի (տվյալ դեպքում դա Ադրբեջանի իրավունքն է), մենք պկսպասենք ընթացող բոլոր քննչական գործընթացների աշտոնական արդյունքներին», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով իրավիճակը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ներկայիս բարդ փուլը կանցնի։
«Երբեմն երկրների հարաբերություններում բարդ ժամանակաշրջաններ են լինում։ Հիմա հենց դրանցից մեկն է։ Մենք հույս ունենք, որ այդ ժամանակահատվածը կանցնի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բաքվի վերջին իրադարձությունները չեն հանգեցնի ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունների խզմանը։