|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (ներկայումս՝ քրդաբնակ Դիարբեքիր) քաղաքում երիտասարդները զարմացած են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ երիտասարդները համարում են, որ իրենք արժանի չեն այդ արդյունքներին:
«Իրականում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ահագին ձայն է հավաքել, չենք հասկանում... Նախորդ ընտրությունների արդյունքի համար «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դժգոհություն հայտնեց, ըստ մեզ՝ այս անգամ էլ ԺԴԿ-ն պետք է դժգոհություն հայտնի: Մենք արժանի չենք այս արդյունքին»,- ասել են նրանք:
Ի դեպ, երեկ ընտրությունների արդյունքի հայտարարումից անմիջապես հետո Տիգրանակերտում բախումներ էին եղել ոստիկանության և ցուցարարների միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել: