|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը Հայաստանին վճարում է նրա օդային տարածքով անցելու համար։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։
Ի պատասխան այն հարցի, թե որքան գումար է վճարում ավիաընկերությունը, Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ դա կախված է մի շարք գործակիցներից։ Մասնավորապես՝ օդանավի թռիչքային քաշից, Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքի ճանապարհից և ժամանակից, ինչպես նաև օդային ուղիների գանձումների մեծությունից։
Սակագները հաստատուն են բոլոր ավիափոխադրողների համար՝ անկախ ազգային պատկանելությունից։