կարևոր
2917 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-30 17:57
Աշխարհ

Ի՞նչ է թաքցնում Ալիեւը AZAL ինքնաթիռի հետ կապված պատմության մեջ

Ի՞նչ է թաքցնում Ալիեւը AZAL ինքնաթիռի հետ կապված պատմության մեջ
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում «Ռուսաստանի հետ երկկողմ օրակարգում առկա որոշ թյուրըմբռնումներն ու աճող լարվածությունը» կապել է Ռուսաստանի տարածքում AZAL ինքնաթիռի ավիավթարի հետ, որը «խորապես ցնցել է ադրբեջական հասարակութայնը»: Նրա խոսքով՝ «Ադրբեջանը, որպես հարեւան եւ գործընկեր, ակնկալում է՝ Ռուսաստանն իր վրա կվերցնի պատասխանատվությունը եւ արդարություն կապահովի այդ գործում»: Իրավիճակը մեկնաբանում է թուրքագետ Ստանիսլավ Տարասովը։

«Ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված ողջ ողբերգական պատմության մեջ երկու կողմից էլ ասվածը շատ է։ Ուստի հավատարիմ մնանք պաշտոնական հայտարարությունների բովանդակությւոններին։ Լավրովը հայտարարել է՝ Բաքվից Գրոզնի ուղեւորվող եւ Ակտաուում (Ղազախստան) կործանված ադրբեջանական ինքնաթիռի սեւ արկղերի պարունակությունը, մեծ հաշվով, «չի հաստատում աղետի մասին տեղեկությունները», - նշել է Տարասովը:

Բրազիլիայում, ըտս Լավրովի, տեղի է ունեցել հատուկ հանդիպում, որտեղ էլ բացվել են սեւ արկղերը։ Ռուսական կողմի կարծիքով՝ դրանց բովանդակությունն արդեն բավական հետաքրքիր տեղեկություններ է տվել, որոնք ցույց է տալիս՝ անհրաժեշտ է սպասել լիարժեք հետաքննության, «այլ ոչ թե լրատվամիջոցների տիրությում մթնոլորտ սերմանել»:

«Այնուամենայնիվ, Ալիեւը մինչեւ ավարտը հանդես եկավ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներով։ Վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքների եւ անձնակազմի ողջ մնացած անդամների հետ հանդիպման ժամանակ նա ասել է՝ ադրբեջանի քաղաքցիների մահվան մեղքը Ռուսաստանի ներկայացուցիչների վրա է։ Բացի այդ, Ադրբեջանի ղեկավարը հրաժարվել է վթարի ենթարկված ինքնաթիռի սեւ արկղերը փորձաքննության ուղարկել ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտե՝ կասկածելով դրա օբյեկտիվությանը: Ինչո՞ւ արեւմտյան որոշ փորձագետների կարծիքով՝ ինքնաթիռում կարող էր ինչ-որ տարօրինակ բեռ լինել, որը կարող էր հայտնվել Ռուսաստանի տրամադրության տակ։ Բայց նույնիսկ նման վարկածների դեպքում կողմերը հնարավորություն են ունեցել եւ ունեն ծգած հարցերը օպերատիվ տեխնիկական մակարդակով լուծելու, այլ ոչ թե դրանք «մեծ քաղաքականության» ոլորտ տանելու։ Բայց Ալիեւն ակնհայտորեն գնաց սրացման։ Ինչո՞ւ»,- շարունակել է Տարասովը:

Ընդ որում, հիշեցնենք՝ Պուտինը տեղի ունեցածից անմիջապես հետո զանգահարել է Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներին եւ անկեղծ ներողություն խնդրել, որ այդ ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստնի օդային տարածքում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով՝ երթեւեկության անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ (աղետի հետեւանքով զոհվել է Ռուսաստանի յոթ քաղաքացի), ասում է քաղաքագետը:

«Բայց դա Ալիեւին բավարար չեղավ։ Այդ պատճառով փորձագետների մոտ կասկած է առաջանում, որ ինքնաթիռի հետ ինչ-որ գործողություն է իրականացվել, եւ ինչ-որ ուժեր որոշել են կանգնեցնել այն։ Ի դեպ, անհասկանալի պատճառներով ռուս մասնագետներին թույլ չեն տվել մտնել վթարի վայր, հետաքննել միջադեպը։ Ինչո՞ւ»,- ամփոփում է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի