| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական հետաքննության արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։
«Հանձնաժողովը շարունակում է աշխատանքը: Համապատասխան եզրակացություններ կարվեն, հարազատները պետք է ստուգեն ձայները, որպեսզի համոզվեն, որ նրանք իսկապես օդաչուներն են: Կարծում եմ՝ տրանսպորտի նախարարությունը կհրապարակի նախնական արդյունքերը հաջորդ շաբաթ»,-ասել է ղազախ պաշտոնյան։
Նա նաև նշել է, որ կործանված ինքնաթիռի սև արկղերն ամբողջությամբ վերծանվել են Բրազիլիայում և արդեն վերադարձվել են Ղազախստան։
Հիշեցնենք, որ AZAL-ի՝ Բաքվից Գրոզնի թռչող ուղևորատար ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են, 29-ը՝ փրկվել։ Ադրբեջանական կողմը մինչև փորձաքննության արդյունքները ռուսական կողմինէ եմղադրել ավիավթարի համար, ինչի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել անգամ ներողություն խնդրել։