|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ռուսական հակաօդային պաշտպանությունն այսօր առավոտյան 4 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Բելգորոդի մարզում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հունվարի 2-ին՝ ժամը 08.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցներով Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է 4 ուկրաինական ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։