Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Տաշիրը» մտահոգված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գրասենյակում խուզարկությունների և քննչական գործողությունների ձևերով ու մասշտաբներով
Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի, հայտարարել են ընկերությունների խմբի մամուլի ծառայությունում:
«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում: Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել խստորեն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր: