|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Տաշիր» ընկերությունների խումբը չի հաստատել «Նաիրի» կինոթատրոնի շենքը ձեռք բերելու մասին լուրը:
«Տաշիր» խմբի մամուլի քարտուղար Իրինա Կագրամանովան երեկ «Մեդիամաքսի» հարցին բացասական պատասխան է տվել: «Ես չեմ հաստատում «Նաիրի» կինոթատրոնի ձեռք բերման մասին տեղեկությունը»,- հայտնել է նա:
«Նաիրի» կինոթատրոնը փակվել է ապրիլի 3-ին: ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ շենքի նախկին սեփականատերերը վաճառել են այն «Տաշիր» խմբին: