կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-14 13:53
Քաղաքական

Ադրբեջանին զենք չի վաճառվի այն մասշտաբներով, ինչ 2016 թվականի ապրիլից առաջ էր. Կոնստանտին Կոսաչով

Ադրբեջանին զենք չի վաճառվի այն մասշտաբներով, ինչ 2016 թվականի ապրիլից առաջ էր. Կոնստանտին Կոսաչով

Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թ. ապրիլը, և պարտավոր է դա անել այդ պայմանագրի կետերին համապատասխան. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ՝ պատասխանելով հարցին` ինչո՞ւ է ՌԴ-ն դատապարտում ԱՄՆ-ին Ուկրաինային զենք վաճառելու համար՝ պնդելով, որ հակամարտող երկրին չի կարելի զենք վաճառել, մինչդեռ ինքը Ադրբեջանին 2011 թվականից մոտ 5 միլիարդի զենք է վաճառել:

Կոսաչովը նշեց, որ ուզում է ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ուկրաինայում, մասնավորապես` հարավ-արևելքում իրավիճակն ավելի թեժ է, անընդհատ կրակոցներ են հնչում: «Բարեբախտաբար, ԼՂ կոնֆլիկտը, կարծում եմ, այդ վիճակում չէ: Բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթյունավտանգ է, ու 2016 թվականի ապրիլի իրադարձությունները դրա ապացույցն էին: Այժմ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև 2016 թվականի ապրիլը, և մենք պարտավոր ենք դա անել այդ պայմանագրի կետերին համապատասխան, բայց այն իրավիճակը, որը եղել է մինչև 2016 թ. ապրիլը, իմ ունեցած տեղեկություններով, հետագայում չի վերարտադրվելու այն մասշտաբներով, որոնցով իրականացվում էր մինչ այդ: Մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը եղավ 2016 թվականի ապրիլին, դրանում ոչ մի կասկած չկա»,- ասաց նա: