Միասին կարող ենք
կարևոր
589 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-30 22:48
Տնտեսական

Mantashyants Global Business Forum 2026. պատմության և ապագայի հանդիպում՝ Գառնիում

Հայաստանը մեկ շաբաթով կդառնա համաշխարհային հայ գործարարների հանդիպման կենտրոն։ Հունիսի 29-ից հուլիսի 5-ը անցկացվում է Mantashyants Global Business Forum 2026-ը, որը համախմբել է աշխարհի ավելի քան 30 երկրներից ժամանած 1400 գործարարների, ներդրողների, ընկերությունների ղեկավարների և պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների։ 

Այս տարվա ֆորումն անցկացվում է «Հայկական բիզնեսն առանց սահմանների» խորագրով։ Կազմակերպիչների նպատակն է զարգացնել հայկական գլոբալ գործարար համայնքը, ամրապնդել միջազգային տնտեսական կապերը, ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և ստեղծել նոր համագործակցությունների հարթակ։

Ֆորումի մեկնարկը տրվել է Գառնիի պատմամշակութային համալիրում։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և տարբեր երկրներից ժամանած գործարարներ։ 

Երեկոն մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, որից հետո ազդարարվել է պաշտոնական բացումը։ Տարվա հատուկ մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են  «Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամներն ու միջազգային մասնաճյուղերի ներկայացուցիչները՝ համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Միջոցառումը հագեցած էր մշակութային ծրագրով՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի մասնակցությամբ։

Հովանավորներն էին Royal Armenia-ն, Big Projects -ը, Freedom Broker Armenia-ն, RED Invest Group-ը, CreativeLab-ը, Parvanyan Consulting-ը, Signum Consulting-ը, Tactical Bunker (ԻՆՋԵՆԻՈ ՍՊԸ)-ն, Sniper Marketing-ը։

Միջոցառման առանցքային պահերից էր բացառիկ պրոեկցիոն ներկայացումը՝ «Հայկական բիզնեսն առանց սահմանների», որը հատուկ ստեղծվել է Գառնիի տաճարի համար։ Այն պատմում էր հայկական առևտրի հազարամյա պատմության, հայ վաճառականների ճանապարհի, Ալեքսանդր Մանթաշյանցի ժառանգության և ժամանակակից հայկական գործարար համայնքի ձևավորման մասին։

Mantashyants Global Business Forum 2026-ը նպատակ ունի ոչ միայն միավորել հայկական գործարար ներուժը, այլև Հայաստանը ներկայացնել որպես միջազգային համագործակցության և ներդրումային նոր հնարավորությունների կարևոր կենտրոն։