կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 17:47
Քաղաքական

Գնաճը շարունակվում է․ իմ գնահատմամբ՝ արդեն 75 հազար դրամ է այդ զամբյուղը․ Թադևոս Ավետիսյան

Նվազագույն աշխատավարձի բարձրացում չեք նախատեսում, դրա մասին շատ եմ ասել, դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը ոչ միայն կա, այլև ակնհայտ է, որովհետև առնվազն գնաճով պայմանավորված,  նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է, իսկ հունիսի դրությամբ մեկ անձի հաշվով սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 70 հազար դրամ է․ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Թադևոս Ավետիսյանը՝ բյուջետային քննարկման  ժամանակ խոսքն ուղղելով ՀՀ սոցապ փոխնախարարին։

 Պատգամավորը նաև նշեց, որ գնաճը շարունակվում է։ «Իմ գնահատմամբ՝ արդեն 75 հազար դրամ է այդ զամբյուղը, իսկ հաջորդ տարի ձեր իսկ դրած գնաճի  ցուցանիշով՝ 5,2-5,6 տոկոս, կմոտենա մինչև 80 հազար դրամի»,-ասաց պատգամավորը։

Շարունակելով խոսքը՝ Թադևոս Ավետիսյանն ասաց․ «Դուք օբյեկտիվորեն նշում եք, որոշ ծրագերի գծով աճ է նախատեսված, և կարևոր, բայց անհասկանալի է, թե ինչու մոտ 13,5 միլիարդ դրամի չափով կրճատել են այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն։ Օրինակ՝  անապահովության նպաստի ծրագիրը, աղքատության աճի ֆոնին, նվազեցնում եք  6,3 միլիարդ դրամով՝ այն դեպքում, երբ ընտանիքին տրվող անապահովության նպաստի չափը ամսվա ընթացքում 31 հազար 350 դրամ է»։

Թվարկելով մի շարք օրինակներ՝ պատգամավորը նշեց․ «Ինչքան էլ ասեք՝ մակրոտնտեսական կայունություն, փող չկա, խնայենք, երկիրը զարգանա, բայց դուք ավելացնում եք կառավարման ապարատի պահպանման ծախսերը  28 տոկոսով՝ 1,55 միլիարդ դրամով, սա ո՞նց կհասկանա կենսաթոշակառուն»։

Նախարարը Նարեկ Մկրտչյանը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ երկիրն անցնում է առնվազն երկու ծանրագույն ճգնաժամերի միջով՝ պայմանավորված կորոնավիրուսով ու պատերազմով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։