կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 13:08
Քաղաքական

Կա՛մ տուգանեք ԱԺ պատգամավորներին, կա՛մ այլևս չեք տուգանելու քաղաքացիներին

Կա՛մ տուգանեք ԱԺ պատգամավորներին, կա՛մ այլևս չեք տուգանելու քաղաքացիներին

Հրավիրում ենք վարչապետի եւ պարետի ուշադրությունը: 

Իշխանությունը զարմանում է, թե ինչու՞ հասարակությունը իրենց լուրջ չի ընդունում, հրաժարվում է կատարել պարետի եւ առողջապահության նախարարի ցուցումներն ու հրահանգները, անտարբեր է սեփական առողջության նկատմամբ, փաստացի խոչընդոտում է համաճարակի տարածման կանխարգելման աշխատանքներին։

Պատասխանը շատ պարզ է եւ հստակ։ Իշխանությունը հենց ինքն անլուրջ է, չի հարգում սեփական որոշումները, իրեն վեր է դասում պետական մարմինների որոշումներից եւ իրավունք վերապահում անտեսել ժողովրդին ներկայացվող պահանջները։

Դիտում ենք Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկի նիստը։ Մասնակիցների կեսը առանց դիմակի է` բավական մոտ սոցիալական հեռավորության պայմաններում։ Հետեւաբար, այստեղ ունենք երկու տարբերակ։ Կամ կառավարությունն ու պարետը պետք է տուգանեն այս նիստի մասնակիցներին, կամ որեւէ շարքային քաղաքացի այս պատկերը տեսնելով կհրաժարվի թե՛ սահմանված կանոններից, թե՛ դրանց խախտման դիմաց տուգանքը վճարելուց։

Պետական մարմինների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ժողովրդի մեջ ծնում եք հենց դուք, հարգելի պաշտոնյաներ։