կարևոր
1108 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-26 18:30
Քաղաքական

Դատապարտում ենք իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը. ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտե

Դատապարտում ենք իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը. ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն կազմակերպական իր ողջ կառոյցով, դատապարտում է Հայաստանի Հանրապետության գործող վարչախմբի շղթայազերծած հալածանքի արշավը ՀՅԴ Հայաստանի կառույցի և ընդդիմադիրների դեմ։

«Այս վարքագծով Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված վարչախումբը, կամայականորեն ու նենգորեն ևս մեկ անգամ ոտնահարում ու հարված է հասցնում ժողովրդավարության տարրական սկզբունքները ու հստակորեն բացահայտում է բռնատիրության ճանապարհով իշխանությունը երկարաձգելու իր դիտավորությունը։ ՀՅԴ Կանադայի կառույցը վերահաստատում է իր ամբողջական ներուժը ի գործ դնելու Հայաստանի եւ Արցախի հանդեպ իր հանձնառությունը։

Դատապարտում ենք ու մերժում իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը: Միաժամանակ, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցին եւ պահանջում ենք, որ անհիմն մեղադրանքներով դրսևորված քաղաքական հալածանքի այս նոր ալիքը անհապաղ վերջանա»,– ասվում է հայտարարության մեջ։