կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 19:50
Քաղաքական

Անվերապահ զորակցում ենք ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ-ին. ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե

Անվերապահ զորակցում ենք ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ-ին. ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե

Շաբաթավերջին Երեւանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովը, որը, բնականաբար, լիարժեք քննարկել եւ արժեւորել է անցնող երկամյակի գործունությունը, որը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ծավալել է Հայրենիքի դիմագրաված դժնդակ պայմաններում՝ պատվով կատարելով հայրենանվեր իր պարտականություններն ու ծառայությունները:  

Ժողովը մշակել է նաեւ առաջիկա երկամյակի ռազմավարությունը, ի խնդիր մեր ազգային, գաղափարական եւ քաղաքական սկզբունքների իրագործման:

Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի ամբողջ կառույցի անունից ( Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա) հաջողություն ենք մաղթում նորընտիր Գերագույն մարմնի աշխատանքներին, ինչպես նաեւ մեր անվերապահ զորակցությունն ենք վերահաստատում հայրենի մեր ամբողջ կառոյցին:

ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտե

5 հուլիսի, 2021 թ.
Փարիզ