|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունիսի 1-ին Կանադայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Հակոբյանը Կանադայի Ազատական կուսակցության պատգամավոր Թերի Բիչի հրավերով մասնակցել է վերջինիս նորաբաց գրասենյակում տեղի ունեցած «Բարեկամների եւ աջակիցների հավաքին», որտեղ ներկա էր նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն:
Հավաքի ժամանակ Տեր-Հակոբյանն առանձնազրույց է ունենեցել վարչապետ Թրուդոնի հետ եւ շնորհակալություն հայտնել Հայաստան կատարած այցելության, Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ուղղված նրա ցուցաբերած աջակցության համար: Կանադայի ՀՅԴ ՀԱՅ Դատի ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցին:
Տեր-Հակոբյանը հրավիրել է Թրուդոնին առաջիկա ընտրությունների ժամանակ այցելել Վանկուվերի, Տորոնտոյի եւ Մոնրեալի հայ կենտրոններ: