Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ակնհայտ է, թե այս ամենն ինչի համար է արվում, մարդը երեկ թուղթ հրապարակեց ինչ-որ թղթի կտոր, որում ինչ-որ աբսուրդ բաներ էին գրված, դրա շրջանակներում հանձնարարություն է ստացվել ուժային կառույցներին, որ խուզարկություններ անեն և, եթե մի քանի օր առաջ մարդկանց տանում էին քննչական բաժանմունք, ոստիկանություն, հիմա արդեն մեր տեղեկություններով, օրինակ, Վարազդատ Ամիրաղյանի տարել են ԱԱԾ։
Այս մասին Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ ընդգծեց, որ սա ռեպրեսիաների հերթական փուլն է։
«Այս անգամ մասշտաբներն ավելի մեծ են, ընդգրկված են ուժային բոլոր կառույցը՝ ոստիկանություն, ԱԱԾ, քննչական կոմիտեն, այսինքն, կարծեք թե՝ տրամադրություն կա, որ այդ մարդկանց տանեն ԱԱԾ, հետագայում նաև որոշակի գործեր կարվեն»։
Դիտարկմանը, թե ծանրագույն մեղադրանքներ են մեղսագրվում՝ Դանիելյանն ասաց, որ մարդիկ բնականոն աշխատել են՝ առանց որևէ օրենք խախտելու։
«Անցած անգամ մոտավորապես հինգ տասնյակից ավել մարդկանց տարել էին ոստիկանական բաժանմունքներ, այդ ոստիկանական բաժանմունքներ տանելուց հետո քննչական գործողություններ կատարելուց հետո, որևէ մեկի կողմից խախտում արձանագրված չէ։ Այսինքն, Սրբազան պայքարի աջակիցներից, թե ՀՅԴ, ղեկավար կառույցի անդամներից որևէ մեկի կողմից հակաօրինական գործողություններ չեն կատարվել»։
Դանիելյան ասաց, որ Փաշինյանի և կնոջ գրառումներն այն մասին են, որ նրանք վախենում են հայ ժողովրդից։ «Մի գործընթաց է գնում տեռորի, բռնությունների, որը նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ է, մարդկանց տներ մտնել, ասեն որերորդ անգամ տանեն ոստիկանություն, ԱԱԾ, սա ի՞նչ է, ինչի՞ մասին է խոսում, 37 թիվն է էլի։ Մարդը հիստերիկ էլի նոպաների մեջ հերթական SMS հաղորդագրությունն է ուղարկել, որ գնացեք ամեն գնով, փորձեք ինչ-որ մի բան գտնել, հիմա կարող է այս տան տնից մի հատ կետչուպ գտնեն, ասեն դա ուրեմն բան է, նպաստել է, որպեսզի Հայաստանում հեղափոխություն իրականացվի, կամ ուրիշ մի տանը ուրիշ մի պարագա, օրինակ ծխամորճ գտնեն, դրա վրա փորձեն անհիմն, աբսուրդ ինչ-որ մի գործ կառուցեն։ Պարզ է, որ որևէ բան չկա, լիներ՝ այս ամիսների, տարիների ընթացքում, հաստատ իրենք պահը բաց չեն թողնի։
Ես կասկած անգամ չունեմ, որ սա հստակ ուղղորդված, պլանավորված ամենավեին իշխանական օղակներով պլանավորված գործ է»։
Մանրամասն՝ տեսնայութում։