Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Երեկ և այսօր ավարտեցինք մեր Սյունիքի այցը և քիչ առաջ տեսանք, որ գլխավոր պացիենտը նոր նոպաների մեջ է ընկել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Ջերմուկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը։
«Գլխավոր պացիենտը նոր նոպաների մեջ է ընկել՝ խոսում է վենդետաներից, քաղաքացիական բախումներից, ժողովրդին ոտքի տակ առնելուց, նաև հատուկ հաթաթա է տվել համայնքի ղեկավարներին։ Ես կոչ եմ անում համայնքների ղեկավարներին ծիծաղել այս խելագարի վրա հերթական անգամ, շարունակել իրենց պատասխանատու աշխատանքը․ Հայաստանւոմ վենդետա չի լինելու, Հայաստանում նոր մարտի 1 չի լինելու, Հայաստանում նոր արյուն չի թափվելու, մեր ժողովուրդը հանդարտ, կազմակերպված հունիսի 20-ին գնալու է ընտրության և մերժի այս չարիքի կառավարությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Ջերմուկը ևս «Հայաստան» դաշինքի հետ է, ամբողջությամբ գիտակցում է ստեղծված իրավիճակը, որովհետև այս չարիքի կառավարության պատճառով թշնամին մոտեցել է Ջերմուկին ևս, 10-15 կմ հեռավորության վրա է գտնվում․ սա է այսօրվա իշխանության դեմքը։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք խոսում են մեր երկրի անվտանգությունից, և խոստանում են ոչ միայն անվտանգություն, այլև բարեկեցիկ Հայաստան։
Մանրամասն՝ տեսանյութում․