կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-15 14:07
Հասարակություն

Հայտնի շրջանակների լրատվամիջոցները հեսա մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում՝ հերթական թանկացումը, все пропало, клиент уезжает, гипс снимают. Նիկոլ Փաշինյան

Հայտնի շրջանակների լրատվամիջոցները հեսա մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում՝ հերթական թանկացումը, все пропало, клиент уезжает, гипс снимают. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը։

«Խոսքը վերաբերում է մի քանի հարյուր հազար շահառուի իրավունքների հետ կապված հնարավոր ռիսկերը կանխարգելելուն, տվյալ դեպքում` ավտոգազալցակայաններում գազի վաճառքի համար սահմանված պահանջին, ըստ որի՝ պետք է վաճառքը կազմակերպվի քաշով, և հարկման նպատակով ակցիզային հարկի պարտավորությունը հաշվարկելու համար սահմանված ծավալով հաշվարկելու ներդաշնակեցումն է»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա հավելեց, որ գազը պետք է վաճառվի կշռով, իսկ ակցիզային հարկը պետք է հաշվարկվի ծավալով։ «Այս փոփոխությամբ` ռիսկը, որ, խտության որոշակի գործակից կիրառելով, սպառողին հասցվող գազի ծավալը կարող է տարբերվել այն քաշից, որը ենթադրվում է, որ պետք է հասներ սպառողին, կդադարի գոյություն ունենալ», - ասաց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց` բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ։ «Որպեսզի այս խնդիրը լուծենք, ասում ենք, որ պետք է կիլոգրամով վաճառվի գազը սպառողին, ու կիլոգրամով պետք է հարաբերությունները կարգավորվեն հարկային դաշտոմ»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, թե գազի համար ակցիզային հարկի ավելացում չկա։

«Հիմա հարց՝ կարո՞ղ է այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման։ Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ իրենք, մինչև այս, բոլոր սպառողներն խաբել են»,- ասաց նա, ապա շեշտեց, որ եթե, այնուամենայնիվ, գազի գինը բարձրանա, սպառողը դրանից չի տուժի: «Որովհետև հիմա, վճարելով X գումար, նա կստանա այնքան գազ, ինչքան ենթադրում է, որ պիտի ստանա, մինչդեռ` նախկինում, X գումար վճարելով, ենթադրում էր, որ պիտի ստանար X քանակությամբ գազ, բայց ստանում էր X-Y քանակությամբ գազ»,- պարզաբանեց ՀՀ վարչապետը։

«Ես ինչի համար եմ սա ասում, որովհետև համոզված եմ, որ ձեզ հայտնի շրջանակների լրատվամիջոցները հեսա մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում՝ հերթական թանկացումը, կառավարությունն էս արեց, էն արեց, все пропало, клиент уезжает, гипс снимают ու այս կարգի այլ բաներ»,  հավելեց Փաշինյանը: