կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-28 13:36
Աշխարհ

Եկատերինբուրգում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին ընտանիքին վտարել են տնից

Եկատերինբուրգում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին ընտանիքին վտարել են տնից

Եկատերինբուրգի բնակիչ Գևորգ Ավետիսյանը, որը հունվարին այրվող տնից 3 երեխայի էր փրկել, РИА Новости-ին հայտնել է, որ իրեն ընտանիքի հետ վտարել են բնակարանից՝ պատճառաբանելով, թե նրանք այնտեղ բնակվելու իրավունք չունեն:

Քաղաքի շրջանային վարչությունից  հայտնել են, որ տարածքը, որտեղ բնակվելիս է եղել Ավետիսյանների ընտանիքը, մունիցիպալիտետի սեփականությունն է:

Գևորգը կնոջ` Տատյանայի և 5 երեխաների հետ բնակվել է Եկատերինբուրգի Լենինյան շրջանում գտնվող փայտե միհարկանի տնակում: Ավելի վաղ այն պատկանել է գործարանին, որտեղ աշխատել է Տատյանայի պապիկը, այնուհետև անցել է մունիցիպալիտետին:

РИА Новости-ն պարզել է, որ տունը Գևորգի կնոջ՝ Տատյանայի պապին է հանձնվել «Սվերդլեսմաշ» ձեռնարկության կողմից, որից հետո ընտանիքի անդամները հաստատվել են այնտեղ: 2016-ին դատարանը ճանաչել է Տատյանայի և նրա ժառանգների՝ տանը բնակվելու իրավունքը, սակայն «կացարանում բնակվելու օրինական հիմքերի բացակայության պատճառով» մերժել են ընտանիքի հետ սոցիալական վարձույթի պայմանագրի կնքումը:

2018-ին Եկատերինբուրգի շրջանային վարչությունը դիմել է դատարան ընտանիքին տանից վտարելու հայցով, դատարանը բավարարել է այն:

Գևորգը պատմել է գործակալությանը, որ կնոջ հետ  դիմում է ներկայացրել ընտանիքին կարիքավոր ճանաչելու վերաբերյալ, սակայն իշխանությունները մերժել են: