|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա իր հարձակումները և կհարվածի Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի ռազմաբազաներին։ Այս մասին CNN-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
«Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը իրանական գործողություններից, իր հերթին կտեսնի, որ իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը կդառնան նոր թիրախներ»։ Ավելի վաղ ամերիկյան և իսրայելական աղբյուրները CNN-ին հայտնել էին, որ ԱՄՆ զինված ուժերը օգնել են Իսրայելի վրա արձակված իրանական հրթիռները կասեցնելուն։ Իսրայելական աղբյուրը CNN-ին ասել է, որ տարածաշրջանի այլ երկրներ նույնպես աջակցել են Իսրայելի օդային պաշտպանությանը։