Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։
«Այդ պատճառով որոշել ենք համագործակցության համաձայնագիր ունենալ մեր շրջանի և Սյունիքի մարզի միջև։ Համաձայնագիրը ստորագրվել է շատ խորհրդանշական վայրում՝ Տաթևի վանքում։ Համագործակցությունը կվերաբերվի առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտին։ Ես ասել եմ՝ ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծեց Լորան Վոքիեն։
Հրավիրելով Ֆրանսիայի և միջազգայի հանրության ուշադրությունը՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն նաև նշեց․
«Սա վեճ չէ երկու պետությունների միջև, որտեղ սահմանները հստակեցված չեն և կարող է անվերջ հարատևել, սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանված մարդկային իրավունքների լիակատար արհամարհանք է, սա կամք է ոչնչացնելու մի ժողովուրդ, նրա մշակույթը, նրա պատմությունը, նրա հիշողությունը։ Սա, իհարկե, Հայաստանի պայքարն է, Արցախի պայքարն է, բայց սա ավելի մեծ պայքար է․ այն պայքար է բոլոր արժեքների համար, որոնք մենք կրում ենք ։ Սա քաղաքակրթության և ժողովրդավարության համար պայքար է։ Պաշտպանել ձեզ, նշանակում է պաշտպանել այդ բոլոր արժեքները»։