ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հայտարարություն կանի հունվարի 8-ի առավոտյան Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակման վերաբերյալ: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, նա գրել է Twitter-ում։
«Իրանը հրթիռներ է արձակել Իրաքում երկու ռազմաբազայի վրա: Ներկայումս գնահատվում է, թե կա՞ն տուժածներ եւ վնասներ: Ամեն ինչ նորմալ է: Ես հայտարարություն կանեմ չորեքշաբթի առավոտյան»,- նշել է Թրամփը:
Ըստ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանի` Իրանն Իրաքում հրթիռային հարված է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող երկու ռազմակայանների ուղղությամբ, կիրառվել են երկու տասնյակից ավելի հրթիռներ. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: