|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի կողմից հարձակման են ենթարկվել Թել Ավիվի մերձակայքում գտնվող երեք ռազմաբազաներ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների) հայտարարությանը։
«Թել Ավիվի մերձակայքում գտնվող իսրայելական երեք ռազմաբազաներ հարձակման թիրախ են դարձել»,-ասվում է զեկույցում։
Իրանական Etemad Online թերթը գրում է, որ Իրանի կողմից հրթիռային հարձակման հետևանքով խոցվել է Իսրայելի ռազմական օդանավակայանը։
«Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի տարածքում գտնվող ռազմական օդանավակայանին»,-գրում է թերթը։