|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ես գտնում եմ, որ այն, ինչ այսօր արվում է Հայ Եկեղեցու հանդեպ, մեծ սխալ է։ Վարչապետն իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ։ Եթե դժգոհություն կա, դա որոշելու են հոգևորականությունը և ժողովուրդը»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նա ընդգծեց, որ Եկեղեցու դեմ իրականացվող գործընթացի հիմքում շատ խորը բան կա․ «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հակապետական գործ անել, փորձում է Եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի Եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողությունների համար»։
Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի՝ ամեն գնով կնքել խաղաղության համաձայնագիրը, որպեսզի վերընտրվի։