|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ամերիկացի գրող Թոնի Մորիսոնի մտքերից...
Կարծում ես` նա քեզ չի՞ սիրում, ուրեմն` դու դրան արժանի չե՞ս: Որովհետեւ նա քեզ այլեւս չի՞ ցանկանում: Նա ճի՞շտ է, նրա դատողություններն ու քո մասին կարծիքը ճի՞շտ են: Եթե նա քեզ դուրս է շպրտում իր կյանքից, ուրեմն դու ա՞ղբ ես: Կարծում ես` նա քե՞զ է պատկանում, միայն որովհետեւ դու ուզում ես իրեն պատկանել: Մի' եղիր այդպիսին: «Պատկանել»-ը վատ բառ է: Հատկապես` երբ այն օգտագործում ես սիրելիիդ մասին խոսելիս:
Սերը այդպիսին չպետք է լինի: Երբեւէ նկատե՞լ ես` ինչպես են ամպերը սիրում սարերին: Նրանք մեծ շրջան են կազմում եւ ամբողջովին ծածկում սարը` այնպես, որ վերջինս չի երեւում: Իսկ երբ բարձրանում ես գագաթին, տեսնում ես սարի «գլուխը»: Ամպերը երբեք այն չեն ծածկում: Գլուխը միշտ դուրս է մնում` բարձր եւ ազատ, ոչինչ չի կարող այն կուրացնել կամ ծածկել:
Չես կարող կորցնել այն, ինչ չունես: Ենթադրենք` գլուխ չունեիր: Կկարողանայի՞ր սիրել մեկին, ով ոչինչ կլիներ առանց քեզ: Դու իսկապե՞ս նման մեկին ես ցանկանում: Մեկը, ով կկոտրվի հենց հեռանաս: Չես ուզում, չէ՞: Նա նույնպես դա չի ուզում: Դու ողջ կյանքդ փոխում ես նրա համար: Եվ եթե դու դա չես գնահատում, նա ինչո՞ւ պետք է գնահատի: Նա քեզ ավելի շատ չի գնահատի, քան դու ես ինքդ քեզ գնահատում:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ