կարևոր
802 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-25 11:00
Սպորտ Հասարակություն

Ինձ համար մեծ պատիվ էր այս նախագծի մասնակիցը լինելը. Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» չեմպիոնության մասին

Ինձ համար մեծ պատիվ էր այս նախագծի մասնակիցը լինելը. Յուրա Մովսիսյանը՝ «Կրասնոդարի» չեմպիոնության մասին

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է «Կրասնոդարի» հիմնադիր եւ նախագահ Սերգեյ Գալիցկուն Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։

Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարում» հանդես է եկել 2011-2012 թվականներին։

«Շնորհավորում եմ Կրասնոդար քաղաքին եւ Սերգեյ Գալիցկուն։ Հպարտանում եմ այս նվաճման առթիվ։ Երկար ճանապարհ էր առաջին օրվանից մինչեւ այսօր։ Դա Գալիցկու տեսլականն էր, եւ ես չեմ կարող պատկերացնել ավելի արժանի հաղթանակ։ Ինձ համար մեծ պատիվ է լինել այս նախագծի մի մասը շատ վաղուց։ Հպարտանում եմ թիմով եւ Էդուարդ Սպերցյանով բոլոր նվաճումների համար»,- գրել է Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում։

«Կրասնոդարը» 1 միավոր է գերազանցել երկրորդ տեղը գրաված «Զենիթին»։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: