կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-21 13:22
Սպորտ

Շտապելով չեմպիոնության հետևից` «Արարատ»-ը կորցրեց ամեն ինչ

Շտապելով չեմպիոնության հետևից` «Արարատ»-ը կորցրեց ամեն ինչ

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 22-րդ առաջնությունը: Այն առանձնացավ նախորդներից նրանով, որ դժվար է հիշել նման դեպք Հայաստանի առաջնություններում, երբ միանգամից մի քանի թիմեր հավասար պայքար մղեցին չեմպիոնության համար:

 

Ավարտված առաջնությունում ցանկացած թիմ, կարելի է ասել, ունեցավ ուրախանալու կամ սփոփանքի առիթ, իսկ «Արարատ»-ի համար այս առաջնությունը մելոդրամայի ժանրից էր: Թիմը, որն առաջնության մեծ մասը վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, աստիճանաբար զիջեց դիրքերը: Իհարկե, որքան էլ  որոշ մարդիկ փորձեն չքմեղ հայացքով ընդունել «Արարատ»-ի անկումը, այնուամենայնիվ, մեղավորներն ակնհայտ են: Ինչպես ժողովուրդն է ասում` «քանդողը տնից է լինում»:

 

Գրեթե նույն ֆուտբոլիստներով համալրված թիմին վերջին հորիզոնականից բարձրացնել առաջին տեղ ոչ բոլոր մարզիչներին կհաջողվեր: Թիմի ղեկավարների կողմից Աբրահամ Խաշմանյանի պարտադրված հրաժարականից հետո «Արարատ»-ում իսկական քաոս առաջացավ՝ առաջնության մնացած 4 խաղերում թիմը 3 պարտություն կրեց, մեկն ավարտեց ոչ-ոքի արդյունքով: «Արարատ»-ի ղեկավարների նման քայլը, անկասկած, մեծապես նպաստեց թիմի անկմանը: Սխալ է օբյեկտիվ գնահատական տալու սկզբունքին հավատարիմ մարզչին պաշտոնանկ անել այնպիսի լուրջ պահի, երբ որոշվում է թիմի ճակատագիրը: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ Աբրահամ Խաշմանյանը պաշտոնանկությունից հետո yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նույնիսկ չի էլ ճանաչում ակումբի ղեկավարներին, նրանց հետ հանդիպել է 2 անգամ և խոսել տարբեր թեմաներից՝ բացի ֆուտբոլից: Ցավալի է, որ հայկական ֆուտբոլում ոսկե պատմություն թողած ակումբը, այսօր հայտնվել է նման իրավիճակում:

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ