կարևոր
901 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-27 12:26
Հասարակություն

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձը։

««12 տարեկանում կամավոր սահմանափակել եմ իմ ազատությունը՝ ընտրելով հոգևոր ասպարեզը։ Վախեցնել ազատությունները կամավոր սահմանափակած անձին այս անազատությամբ՝ պարզապես ծիծաղելի է։ Բայց դարձյալ շնորհակալ եմ Աստծուն, որ այս հնարավորությունը տվեց, որ ես հասկանամ՝ ինչպես կարելի է թվացյալ անազատության մեջ լինել լիակատար ազատ»:

Այսօր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան օրն է:

Բացառիկ ոգու և գիտելիքների տեր Սրբազանն անգամ անազատության մեջ գտնվելով՝ օրինակ է ծառայում, թե ինչպիսին պետք է լինի սկզբունքային, հայրենասեր ու հայրենանվեր հայը, հոգևոր առաջնորդը:

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը, նրա հետ առնչվելու, պատգամները լսելու հնարավորություն ունենալը:

Վստահ եմ, որ Սրբազանը հաղթահարելու է բոլոր փորձությունները և իր ազնվական ու անվեհեր կեցվածքով նորից առաջնորդելու է իր հարազատ թեմը:

Քաջառողջություն և օր առաջ ազատություն, սիրելի՛ Սրբազան»: