կարևոր
766 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-22 22:53
Քաղաքական

Երկու թեմա կա, որ իշխանությանը հունից հանում է, իսկ հենասյուներն այլևս ոչնչացված են. Իշխան Սաղաթելյան

Այս իշխանություններն այլևս չեն կարողանում խաբել և մոլորեցնել ժողովրդին, բոլոր սոցիոլոգիական հարցումներով կորցրել են վստահությունը։ Այ մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այն որ ասում էին՝ ժողովուրդն է որոշում, ժողովրդի իշխանություն է, երեք միլիոն վարչապետ, դրանք այլևս չկան, իրենք վաղուց մեր ժողովրդի հետ որևէ կապ և առնչություն չունեն, ժողովրդի գլխին միայն բերել եմ պատերազմ, կորուստ, ողբերգություն։ Իսկ այն նույն տեքստերը՝ թալան, «հոկտեմբերի 27», «մարտի 1» և այլն, մարդիկ հասկացել են, որ դրանք ընդամենը թեզեր են եղել իրենց խաբելու համար։ 10 տարի մարտի 1-ով և հոկտեմբերի 27-ով ժողովրդին ինչ-որ բաներ եք ասել, յոթ տարի է՝ իշխանություն եք, որևէ առաջընթաց չկա։ Հետաքրքիր է, ինչի բացահայտումներ չկան։ Երկու տարբերակ կա, կամ քննել են, դուրս են եկել իրենց տերերի հետքի վրա, և հասկացել են, որ պետք է դադարեցնեն, կամ էլ քննել են, արդյունքում հասկացել են, որ այն, ինչ որ խոսել են հանրային կերպով, այդ ամենի ինչը սուտ է։  Այդ թեզերը իրենց անհրաժեշտ է մեր ժողովրդին խաբելու, մոլորեցնելու, հերթական անգամ ատելությամբ, վրեժխնդրությամբ կերակրելու համար, բայց կարծում եմ այս անգամ չի ստացվի»,–ասաց նա։

Սաղաթելյանը նկատեց, որ երկու թեմա կա որ իշխանությանը հունից հանում է. «դա կոռուպցիայի մասին նաև խոսելն է, որովհետև դա եղել է իրենց հիմնական և գլխավոր թեզը, այսինքն ժողովրդավարություն և արդարություն, պայքար կոռուպցիայի դեմ, հիմա պարզվում է ոչ միայն ժողովրդավարություն չկա, այլ իրենք այնքան հեռու են այդ ամենից, տոտալ գնում են բռնապետության, սա բնականբար, հունից հանում է իրենց։ Իրենց գլխավոր հիմնական հենասյուները այլևս զրոյացված են և ոչնչացված։ Դրա համար, երբ  մենք շատ կոնկրետ հարցադրումներ ենք անում, փաստեր ենք հրապարակում, այս հարցերին պատասխանելու փոխարեն տեսնում ենք հերթական հիստերիկան, ջղաձգումները, լաչառությունը, որովհետև ուրիշ բան չունեն այլևս ասելու»։

Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, որ ԱԺ–ում ընդդիմությունը լարվածությունը մեծացնում է այն ժամանակ, երբ հասկանում են, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում զրկվելու են իրենց թալանածից, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Գիտեք, արդեն զզվելի է, յոթ տարի՝ թալան-թալան։ Այդ թալանի մասին, որ խոսում են, հիմա հայտնի անուններ կան, հայտնի օլիգարխներ՝ իշխանության հետ սերտաճած մարդիկ, և իրենք այսօր այդ մարդկանց հետ երջանիկ ու բախտավոր ապրում ե՝ իրար հետ կիսվելով, տալով, առնելով։ Այդ մարդիկ նախորդ իշխանությունների ժամանակ այդքան լավ իրենց չեն զգացել, որքան սրանց օրոք։ Թալանչին էլ եք դուք, դրանց հետ լափողնել եք դուք։ Իրանք վաղուց նույնացել են իրանց հետ։ Թալանե՞լ էին, հետ վերադարձնեիր, անարդարությո՞ւն կար՝ վերականգնեիր։

Իրենց հաջորդ ընտրարշավը շարունակվելու է նույն թեզերի մեջ, ասելու են՝ Ժողովուրդ ջան, այսքան միլիարդ պետք է հետ բերենք տվեք մեզ ևս մեկ անգամ մանդատ, որպեսզի վերջնականորեն այդ գողացված գումարները վերադառնան։ Դրան էլ գումարելու են «իրական Հայաստանը» և այլն»։

Այս իշխանությունը խոստացել մեր ժողովրդին խաղաղություն, որից հետո տեղի է ունեցել Արցախում ցեղասպանություն, ստացել ենք Արցախի հայաթափում, էթնիկ զտում, Հայաստանին խոստացել է խաղաղություն, թշնամին ներխուժել է ինքնիշխան տարածք, ունեցել ենք 2022 թվականի սեպտեմբերի մեկօրյա պատերազմ, 200-ից ավել զոհեր։

Հաջորդը խոստացել է թալանի վերադարձ, արդյունքում ինքը և իր շրջապատի թալանչիները ավելացել են։ Ինքը որևէ բան չի կարողացել հետ վերադարձնել, որովհետև ինքը վաղուց շատերի հետ փայ է, չի էլ վերադարձնելու»։

Աղբյուրը՝ NEWS.am