|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Երբ Հայաստանի Հանրապետությունից հանում եք «հայկական շահը», այն արդեն «Հայաստանի Հանրապետություն չէ»,- ԱԺ ամբիոնից դիմելով ՔՊ-ականներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այդ ամեն ինչի աղբյուրը «իրական Հայաստանի» կամ 4-րդ Հանրապետության մոդելն է։
Նշելով, որ իշխանությունները ասում են, թե պետք է ունենալ նոր Սահմանադրություն, որի տերը ՀՀ քաղաքացին է և մտքերում էլ պատկերացնում, որ հիմնադիրն էլ ՔՊ-ն կլինի՝ Սաղաթելյանն ասաց. «Բայց ամբողջ պրոբլեմն այն է, որ 4-րդ Հանրապետության հիմնադիրը դուք չեք, 4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը Ադրբեջանը,նույնիսկ դիզայներական գործերը ձեզ հանձնարարված չէ՝ դրանով զբաղվոմ են եվրոպական որոշ պետություններ․ Դուք այդ պրոյեկտի մեև PR մասնագետներն եք և seles-մենեջերն եք, որ փաթեթավորեք և վաճառեք մեր ժողովրդին։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հենց այդտեղից է գալիս գործող իշխպանության վերաբերմունքը հայկական հարցերին, Սփյուռքին, Հայ դատին, ազգային կազմակերպություններին։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Սաղաթելյանն ասաց. «Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կանգնելու է նոր՝ ավելի ծանր մարտահրավերների առջև։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու ՀԱՊԿ-ից, բայց երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնալու։ Ձեր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դուրս է մնալու ԵԱՏՄ-ից բայց երբեք ԵՄ անդամ չի դառնալու։ Եթե այդ հեռանկարը չկա, ապա այս իրավիճակում երկիրը տանել նոր ավելի ծանր արկածախնդրության՝ բերելու է անվտանգային և տնտեսական նոր խնդիրներ։ Բայց էս գլխից ասեմ՝ չգաք էս ամբիոնում կանգնեք, ասեք՝ նախկիններն են մեղավոր, ասեք՝ ռուսներն են մեղավոր, մեկը կհելնի, կասի արցախահայերը, «մեղավոր ենք պատասխանատու՝ չէ, պատասխանատու ենք, մեղավոր չենք»։ Էս ամեն ինչի պատասխանատվությունը ձեր վրա է և գիտակցված երկիրը կանգնեցնում եք նոր, ավելի ծանր մարտահրավերների առջև»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։