կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 14:58
Քաղաքական

Երբ միասին վռնդենք այս իշխանությանը, աշխարհը մեզ հետ այլ լեզվով կխոսի. Իշխան Սաղաթելյան

Ակնհայտ է, որ տեղի է ունենում երկհարկանի բանակցություններ։ Ակնհայտ է, որ ժողովրդի թիկունքում հերթական անգամ տեղի է ունենում պրոցեսներ և Ալիևը արդեն ակնհայտ հայտարարություն է, պայմանավորվածությունների համար հայտնեք կոնկրետ ժամեկտներ։ Այս մասին ԱԺ-ում լրագորղների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ես վստահ չեմ, որ այդ խոստումները այս իշխանության կողմից չեն տրվել, անունը կդնեն միջանցք, թե այլ, կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է, այսօրվա ՀՀ իշխանությունները վաղուց չեն սպասարկում պետության և ժողովրդի շահերը»,-ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմության «Դիմադրություն» շարժմանը, Սաղաթելյանը նշեց․

«Մենք փողոց դուրս կգանք բնականաբար, բայց պետք է դուրս գանք շատ ավելի կազմակերպված, շատ ավելի համախմբված, որպեսզի ժողովրդին և մեր պայքարի առաջամարտիկներին չհիասթափեցնենք»։

Նա անդրադարձավ Արցախի հիմնախնդրին, նաև արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե չկա Արցախի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, այլ կա լուծում:

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում՝ քանի դեռ ինքը կա, Արցախին հայանպաստ լուծում չի լինելու: Վերջերս եմ Արցախում եղել ու ունեցել եմ տարբեր հանդիպումներ: Առնվազն Արցախի արտաքին գործերի նախարարության, Արցախում գործող բազմաթիվ քաղաքական ուժերի մակարդակով հստակ հայտարարվում է Արցախի կարգավիճակի, անկախության անհրաժեշտության մասին: Այս իշխանությունը դրությունը բերել-հասցրել է մի իրավիճակի, երբ թշնամին Վարդենիսից, Սյունիքից մտել է ՀՀ տարածք, և Հայաստանի պաշտպանությունն են արդեն ձեռքբերում ներկայացնում: Թշնամին մտնում է մեր հայրենիք, 5-6 դիրք վերցնում, եթե մեկին հետ են ուղարկում, դա ներկայացնում են մեծ ձեռքբերում: Այս իմաստով, այո, հասել ենք նրան, որ Արցախի հարցն այսօր ՀՀ իշխանության օրակարգում դարձել է երկրորդական»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։