կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-12 14:48
Քաղաքական

Հայն այսօրվա իշխանությանը պետք է տա հեռացման, պատիժ կրելու մանդատ. Իշխան Սաղաթելյան

Մի խումբ մարդիկ, մոլորեցնելով մեր հասարակությանը, ժողովրդին, եկան իշխանության եւ երեք տարում քանդեցին ամեն ինչ՝ ինչ որ հնարավոր էր: Երկիրը տարան պատերազմի եւ պարտության: Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, ինքնիշխանությունը,-Տաշիրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում, ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այս ամենը պետք է անեն միասին՝ Հայաստանի գիտակից եւ արժանապատիվ քաղաքացու մասնակցությամբ եւ օգնությամբ:

«Մենք այլ տարբերակ չունենք: Մենք դավաճաններին թողնելու հայրենիք չունենք: Հունիսի 20-ին միասին պետք է հեռացնենք այս իշխանությանը եւ կերտենք ուժեղ Հայաստան: Այս մարդիկ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք փորձում են մեր ժողովրդին խաբել, մոլորեցնել, հիմա էլ ասում են՝ եկեք, մեզ պողպատյա մանդատ տվեք: Այդ մանդատը ուզելիս չեն ասում, որ օգտագործելու են թշնամու դեմ: Այդ մանդատը չեն ուզում թշնամուն մեր ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար: Մանդատ են ուզում ձեզնից՝ Հայաստանում վենդետաներ անելու, մարդկանց բանտարկելու, եկեղեցու դեմ պայքարելու, ազգային արժեքների դեմ պայքարելու, մեր երկիրը կրկին ծնկի բերելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա ասաց, որ հայն այս իշխանությանը պետք է տա միայն հեռացման մանդատ, պատիժ, պատասխանատվություն կրելու մանդատ՝ երկիրն այս վիճակին հասցնելու պատճառով:

Մանրամասն՝ տեսանյութում