Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր երկիրը սոցիալ-տնտեսական, անվտանգային ճգնաժամի մեջ է: Մենք ունենք այն թիմը,կամքը, վճռականությունը, որով կարող ենք դուրս բերել երկիրը այս ճգնաժամային իրավիճակից: Այս օրերին երկրի իշխանությունը զավթած խմբակը շարունակում է վայրահաչոցները՝ խոսելով մեզանից՝ չխոսելով ապագայից, որովհետեւ ապագայում իրենք չկան,-վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այսօր եւս, հերթական անգամ, իշխանության ղեկը զավթած անձնավորությունը անհեթեթություններ է խոսել:
«Նա ասել է, որ նախկին իշխանությունները կառուցել են այն ճանապարհները, որոնք տարել են դեպի իրենց խրախճանքի վայրերը: Լսի՛ր, այ հողատու, նախկին իշխանությունները կառուցել են Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Արցախ տանող ճանապարհը: Արցախը քեզ համար էր խրախճանքի վայր, որ նվիրեցիր թուրքերին, այդ թվում՝ այդ սարքած ճանապարհները: Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է: Շուշին մեր բերդաքաղաքն է: Ի հեճուկս քեզ, հայ ազգը գոյատեւելու է, զարգանալու է, Շուշին շարունակելու է մնալ հայկական: Այսօր այդ խելագարը կոչ արեց, որ հունիսի 21-ին մարդկանց հրավիրում է հանրահավաքի: Այս ընթացքում շատերն են զանգում, հարցնում՝ ինչ է լինելու»:
«Կոչ ենք անում լինել շատ հանգիստ, զուսպ: Էս մարդը համակերպվել է, որ ամսի 21-ին ընդդիմություն է լինելու եւ իրեն որեւէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ: Պետք է ամսի 20-ին մերժի ժողովուրդը, այս աղետը, չարիքը սրբել մեր երկրից: Համախմբված, կազմակերպված՝ հունիսի 20-ին հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը: Մենք պետք է ստեղծենք ազգային պետություն՝ ազգային գաղափարախոսությամբ: Այս սատանաները, որ հարձակվում են եկեղեցու վրա, պետք է տեղ չունենան հայ իրականության մեջ»,-Վանաձորում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում