Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղ առավոտից Երևանում սկսվել է զանգվածային բողոքի ակցիաներ, այս պահին արդեն Երևանի մի շարք փողոցներ փակ են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Նա գիշերել է Ֆրանսիայի հրապարակում՝ վրանի մեջ, Փաշինյանի հրաժարականը պահանջող արժանապատիվ մեր հայրենակիցների հետ։
«Մեր քաղաքացիները տարբեր փողոցներ, խաչմերուկներ վերցրել են շրջափակման տակ, կասեցրել են երթևեկությունը։ Հիմա Ֆրանսիայի հրապարակից տարբեր խմբեր շարժվում են տարբեր ուղղություններով՝ ամբողջ Կենտրոնը պարալիզացնելու։ Մեր առջև դրված խնդիրն է՝ ցույց տալ գործող իշխանությանը, որ այլևս իրավիճակին չեն տիրապետում, ՀՀ քաղաքացիները դուրս են եկել փողոց, հայտնում են իրենց բողոքը, դժգոհությունը և պահանջում Նիկոլի հրաժարականը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա մեկ անգամ ևս կոչ արեց դուրս գալ փողոց, կանգնել մեր հայրենակիցների կողքին, թույլ չտալ, որ ոստիկանական ուժերը ճնշեն մեր ժողովրդի ցասումը, միասնաբար տեր կանգնել մեր երկրին, Արցախին, մեր հայրենիքին։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։
Մանրամասն՝ տեսանյութում․