Փոխարժեքներ
22 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.06 |
EUR | ⚊ | € 436.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8024 |
GBP | ⚊ | £ 516.29 |
GEL | ⚊ | ₾ 140.61 |
Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել միակողմանիորեն դուրս գալ Ռուսաստանի, Բելառուսի և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված մի շարք համաձայնագրերից և պայմանագրերից։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկին:
Մելնիչուկի խոսքով՝ կառավարությունը հաստատել է Ուկրաինայի միջազգային պայմանագրերի դադարեցման, դուրս գալու և չեղյալ հայտարարելու մասին, որոնք կնքվել են Ուկրաինայի կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության կառավարությունների հետ և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում։
Նշվում է, որ խոսքը 14 միջազգային պայմանագրերի դուրսբերման և չեղյալ հայտարարելու մասին է։
Մասնավորապես, Ուկրաինան այս քայլով դուրս է գալիս Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերից՝ մատակարարվող էներգակիրների դիմաց պարտքի փոխադարձ փոխհատուցման վերաբերյալ 1997 թվականի համաձայնագրից, Ուկրաինային ռուսական բնական գազի մատակարարման և վճարման պայմանների վերաբերյալ 2001 թվականի համաձայնագրից, Ուկրաինայի տարածքում ատոմակայանների կառուցման ավարտը ֆինանսավորելու համար պետական վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրից։
Տարաս Մելնիչուկը հավելել է, որ նախատեսվում է դադարեցնել Բելառուսի հետ 2004 թվականի արձանագրությունը՝ փոխադարձ ազատ առևտրի սահմանափակումների աստիճանական վերացման և այլ համաձայնագրերի շուրջ։
Առաջարկվում է նաև չեղյալ հայտարարել 1993 թվականի ԱՊՀ մասնակից պետությունների ձեռնարկությունների և արդյունաբերությունների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու ընդհանուր պայմանների և մեխանիզմների մասին համաձայնագիրը։