|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ադրբեջանն այլևս կարիք չունի ձևացնելու, թե Ռուսաստանի լավագույն բարեկամն է։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է «կապել Հայաստանի ձեռքերը» և հասնել իր ուզածին՝ հեռանալով թղթի վրա գրանցված նախկին համաձայնագրերից:
«Օրինակ՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, այն վերահսկելու են ռուս խաղաղապահները: Նրանք այսօր միտումնավոր սրում են հարաբերությունները, որպեսզի Ռուսաստանին չհարցնեն կարելի է, թե՞ ոչ, օրինակ, ինչպես դա պլանավորում է Ալիևի հարևան Փաշինյանը՝ այդ ռազմավարական երթուղին հանձնել ամերիկացիների վերահսկողությանը:
ՀՀ վարչապետը չի թաքցնում այս պլանները»,- ասել է նա։