Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. հունվարի 11-ին ձեռք բերված նոր համաձայնագրերը ձեռնտու են ոչ միայն Ռուսաստանին, Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային, Իրանին և Վրաստանին. հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղական Ռաշիդ Նուրգալիևը։
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է այս երկրների ղեկավարների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2021 թվականի հունվարի 11-ին, Նուրգալիևն ասել է. «Որպես առաջնահերթություն՝ դրված է երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունների վերականգնումը՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերից բխող փոխադրումներն ապահովելու համար: Հարևան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը, նույնպես կկարողանան օգտվել այդ հաղորդակցուղիներից՝ միջազգային տրանզիտը զարգացնելու համար»:
Նա հավելել է, որ այս քայլը ստեղծել է «հիմնարար նախադրյալներ Ղարաբաղում երկարամյա հակամարտության համապարփակ լուծման համար»: