|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վիեննայում և Կիևում կայացած հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են դուրս գալ փակուղային վիճակից։ Այս մասին АПА գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նա նշել է, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը և նրանց հետագա փոխգործակցությունն իրական հնարավորություն կստեղծի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման համար, թեեւ պետք է խոստովանել, որ առաջընթացը քաղաքական կամք է պահանջում՝ ամենաբարձր մակարդակով։