կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 13:43
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում լիարժեք չի օգտվում ազատ առևտրի համաձայնագրերից․ Արա Նռանյան

ԵԱՏՄ-ում կան բազմաթիվ գործիքներ, որոնք այլ երկրները՝ Ղազախստանը կամ Բելառուսը, շատ ակտիվ օգտագործում են, մենք այդ գործիքներից լավ չենք օգտվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Արա Նռանյանը  «ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրերը եւ ներքին շուկայի պաշտպանությունը»  վերլուծության քննարկման ժամանակ։

«Երբ մտանք ԵԱՏՄ 2015 թ-ին Հայաստանում այնպիսի տրամադրություն էր, որ հենց մտնենք՝ լավ է լինելու։ Անմիջական դրական ազդեցությունը եղավ ի դեմս մասհանվող մաքսատուրքի ավելացման, որը շարքային քաղաքացին չէր տեսնում, բայց կառավարությունը և պետական բյուջեն դա զգում էին։ Մնացած առումով դրանք շուկայում աշխատելու քաղաքական առավելություններ էին, իսկ պայմանագրային մասով դրանք գործիքներ էին․ դու, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանում ես գործիքներ, և եթե այդ գործիքներից օգտվում ես՝ շահ ստանում ես, եթե չես օգտվում, ոչ մի օգուտ քեզ այդ անդամակցությունից չկա, նույնիսկ կարող է ինչ-որ տեղ վնաս լինել»,-ասաց նա։

Արա Նռանյանը նկատեց, որ կան բազմաթիվ գործիքներ, որոնցից այլ երկրները՝ Ղազախստանը կամ Բելառուսը, շատ ակտիվ օգտվում են, իսկ մենք այդ գործիքներից լավ չենք օգտվում։ Դրանցից մեկը ազատ առևտրի համաձայնագրերն են։

«Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը նման կառույցում դրանցից չի օգտվում այն աստիճանի, ինչպես մյուս երկրները»,-հարցադրում արեց Արա Նռանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․