կարևոր
4756 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 17:50
Քաղաքական

Գուրգեն Արսենյանը փաստացիորեն համաձայնում է, որ կարելի է 120 հազար արցախահայությանը զոհել հանուն 3 մլն հայերի փրկության․ Աննա Կոստանյան

Փաստորեն Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի պարբերաբար փակելու կապակցությամբ ազգի ընդեմանը այս քանակությունն է մտահոգ, սա շատ ցավալի փաստ է, որը իրականում գործող իշխանությանը օժտում է լկտի անբավարտանությամբ վարվելու մեզ հետ այնպես, ինչպես վարվեցին այս ամբիոնից։ Այս մասին Ազգային Ժողովում լսումների ժամանակ ասաց նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Պատգամավոր Արսենյանը ֆիքսեց, որ Արցախի 120 հազար քաղաքացիներին համեմատության մեջ դնելով ՀՀ 3 մլն քաղաքացիների հետ, փաստացիորեն համաձայնում է, որ կարելի է 120 հազար արցախահայությանը զոհել հանուն 3 մլն հայերի փրկության ուղղակի  մի նյուանս բաց թողեց՝ չխոսելով այն մասին, թե այդ ինչ գարանտիաներով է փրկելու 3 մլնին՝ զոհելով 120 հազարին։ Ամբիոնից ինչ-որ մաքրագործելու մասին հայտարարություն արեց, որի համար ես հրավիրում եմ ուժային կառույցների ուշադրությունը։ Սա փաստացի հանցագործության մասին հաղորդում էր։ Այս ամբարտավան լկտիությանը պետք է վերջ տալ»,- ասաց նա։