|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Դատել են ընդամենը ձգան քաշողին, այսինքն` «գործիքին»: «Բնականաբար, մենք պետք է շարունակենք պահանջել, որ հարցաքննությունը շարունակվի, եւ փորձեն պարզել, թե ով էր պատվիրատուն»,- ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Հրանտ Դինքին սպանողին 23 տարվա ազատազրկման դատապարտելուն: Նա նշեց, որ ինքը ողջունում է այդ որոշումը, բայց դեռեւս լուծում չստացած շատ հարցեր կան:
Հիմնական խնդիրներից թուրքագետն առանձնացրեց այն հարցը, թե ինչպես են այդ ամենը ներկայացրել թուրքական լրատվամիջոցները: Օրինակ` «Անադոլու» պետական գործակալությունը գրել է. «Երեխա Օգյուն Սամասթին դատապարտել են 23 տարով»: Թուրքագետի խոսքերով` այս կերպ փորձ է արվում ազդել հասարակության վրա:
Մյուս էական հարցն այն է, որ եթե դա չիրագործվի, գոնե պետք է պատժվեն մյուս մեղավորները, օրինակ` այն ոստիկանները, որոնք տեղյակ են եղել սպանության կազմակերպման մասին, բայց քայլեր չեն ձեռնարկել: