կարևոր
610 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-19 12:45
Հասարակություն Քաղաքական

Ի՞նչ կանխատեսումներ է արել Ռոբերտ Քոչարյանը ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

Արդյո՞ք, ըստ Ձեզ, ռուս-ուկրաինականում մոտ է կայուն հրադադարը, բնակցությունները, որ ընթանում են, կտա՞ն արդյունք։

Սկզբից Ռուսաստանի վրա ճնշումը չափազանց մեծ էր, և Արևմուտքի չափազանց մակերեսային գնահատականերով, Ռուսատանին մի քիչ էլ ճնշենք՝ կփլվի։ Ես ուղղակի չէի հասկանում, թե ոնց ենք իրենք պատկերացնում, որ հնարավոր է մեկուսացնել մի երկիր, որն աշխարհի 14 տոկոս ցամաքն է կազմում։ Անհնար է։ Մեկը Ռուսաստանի սահմաններին որ նայեր, պետք է հասկանար, որ այդ երկիրը մեկուսացնել չես կարող, դու քեզ ես մեկուսացնում 14 տոկոս ցամաքի բնական հարստություններից։ Եվ այդպես էլ եղավ։ Հիմա հետաքրքիր է, որ պատերազմի երրորդ տարին է արդեն, և Ռուսաստանի ընկալումը լրիվ ուրիշ է։ Ռուսաստանն այս վիճակում դուրս է եկել ավելի բարձր տող, ավելի բարձր կարգավիճակի։ Կարող է պարադոքսալ թվա, բայց Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը գրեթե պրոքսի պատերազմը ՆԱՏՕ-ի հետ հաջողությամբ վարում է, և դա ռՌւսաստանի ընկալումն ամբողջ ախարհում ուրիշ մակարդակի բերեց։ Մեկ-մեկ լինում է, որ թվացյալ վատ բանը միգուցե շատերի համար անսպասելի ձևով բերում է լրիվ այլ կարգավիճակի։ Այդպես եղավ։

Հաջողության կհասնի՞ բանակցային վերջին փուլը, դժվար է լինելու, հակասություններն էնքան շատ են։ Այդ 4 մարզն ընդհգրկված են և՛ Ռուսաստանի սահմանադրության մեջ, և՛ Ուկրաինայի։ Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարողանալու դրանցից հրաժարվել, Ռուսաստանը երբեք դա չի անի։ Ամենաշատը, որ տեսնում եմ, հնարավոր է սառեցվի շփման գծով։ Բայց նույնիսկ սառեցվելը, առանց հտակ երաշխիքների, որ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի լինելու, չեմ կարծում, որ Ռոսաստանը դրան գնա։ Ինչ-որ տեղ էլ իմ տավորությունն այպիսին է, որ հիմա բոլորն ուզում են ցույց տալ, որ շատ ավելի են հակված բանակցությունների, քան իրականում հակված են, հատկապես ուկրաինական կողմում։

Ինչո՞ւ են եվրոպացիք նյարդայնացած, հատկապես Ֆրանսիացիք և բրիտանացիք։ Որովհետև սկզբում հայտարարություններն ամպագոռգոռ էին։ Սպասում էին, որ պետք է ստրարտեգիական պարտության մատնեն Ռուսաստանին․ սա էին ասում։ Վերջին ասուլիսի ժամանակ ասացի, որ Եվրոպան ունի լուրջ առաջնորդոթյան ճգնաժամ։ Մարդիկ ոնցոր օրվա լայքերով են ապրում։

Երբ համեմատում ես Եվրոպայի վիճաը Չինաստանի հետ, Չնինաստանի նախագահի հետ համեմատության եզրեր չկա, կամ Ռուսաստանի նախագահի հետ համեմատության եզրեր չկան՝ ստրատեգիական մտածելակերպի տեսանկյունից։

Ինչ-որ պահի կանգնելու է, որովհետև կողմերը միշտ հոգնում են պատերազմից և մի պահ է գալիս, որ կանգնելու մոտիվացիան ավելի մեծ է լինում, քան շարունակելու մոտիվացիան։ Բայց մոտեցումները չափազանց տարբեր են։ Ոնց պետք է ի մի բերեն, դժվարանում եմ ասել։ Բայց սառեցումը հնարավոր եմ տեսնում, ինչ-որ մի գծի վրա սառեցումը։ Դա ավելի կախված կլինի Ռուսաստանից՝ կհամաձայնի թե ոչ։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել այստեղ։