Դատելով տեղ հասնող լուրերից՝ ռուսները ԱՐԱԳՈՐԵՆ ՀԵՏ ԵՆ ՔԱՇՎՈՒՄ Ուրկաինայի հյուսիսային ճակատից: Ուկրաինացիները զվարթ կերպով հատարարում են իրենց կողմից ազատագրված բնակավայրերի մասին, տեղադրում են նկարներ և վիդեոներ: Պարզ է, պաշտոնական Կիևը սա ներկայացնում է որպես իր հաղթանակ, սակայն մարտավարական մակարդակում դա այնքանով այդպես չէ, որ իրականում ԱՅԴ ռուսներն են հետ քաշվում, ՈՉ ԹԵ ուկրաինացիներն են ռազմական ուժ կիրառելով մտնում նույն այդ բնակավայրերը: Ինչ վերաբերում է ռազմավարական մակարդակին, ապա, այո, ռուսները Կիևի և Չեռնիգովի մոտ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ, սա արդեն փաստ է: Միաժամանակ ես այնուհանդերձ չէի շտապի այդ փաստից հեռուն գնացող հետևություններ անել, քանի որ, այո, այդ ճակատում կա ռազմավարական անհաջողություն, սակայն պատերազմը դեռևս շարունակվում է, իսկ ընդհանուր առավելությունն էլ ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ Ռուսաստանի Դաշնության կողմում է:
Այժմ պաշտոնական Մոսկվան իրականացնում է ռազմավարական առաջնահերթությունների վերաբաշխում: Իրոք, քանի որ սկզբնական սրընթաց առաջխաղացման արդյունքում ՉՍՏԱՑՎԵՑ քայքայել պաշտոնական Կիևի ռազմավարչական համակարգը և գրավել մայրաքաղաքը, իսկ առկա ուժերն էլ ստեղծված պայմաններում դրա համար արդեն բավարար չէին, որոշվեց սկզբնական ծրագրում ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ: Արդյունքում որոշվեց՝ առժամանակ հրաժարվել Կիևին ու Չեռնիգովին տիրելու գաղափարից, բայց փոխարենը գրավել Խարկովը և ջախջախել հակառակորդի Դոնբասյան խմբավորումը: Ենթադրվում է, որ դրանից հետո նորից վերադարձ կկատարվի Կիևին, Չեռնիգովին և Օդեսային: Այսպիսով ամրագրենք, որ Ռուս-Ուկրաինական պատերազմում առկա է ռազմավարական լուրջ մի ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ:
Այսօր վաղ առավոտյան ուկրաինական հարվածային երկու ՄԻ-24 ուղղաթիռներ, հաջող մանևրելով տարածքում, գործելով գերցածր բարձրության վրա, թաքնվելով ռուսական ռադարներից ևօգտվելով այն բանից, որ իրենք ընկալվել են որպես ռուսական ուղղաթիռներ, աննկատ մոտեցել են Բելգորոդ քաղաքի վառելիքաքսուքային պահեստին և, հարվածելով վերջինիս, ԱՅՐԵԼ ԵՆ ԱՅՆ ու հաջողությամբ հեռացել են: Վնասն, ըստ էության, էական չէ, սակայն մեծ է դրվագի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷՖԵԿՏԸ, ընդ որում մի քիչ անսպասելի տեսքով:
Ամենասկզբում ուկրաինացի մեկնաբանները, իրար բերանից խոսք փախցնելով, սկսեցին գոռալ իրենց աննախադեպ հաջողության ու հակառակորդի խայտառակ լինելո մասին, բայց հետո շատ արագ ՓՈԽԵՑԻՆ ՏՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ և այժմ պնդում են, որ դա, ինչքան էլ անսպասելի կարող է հնչել, իրենք չեն արել, դա արել են ռուսները: Ասվում է, որ դա կազմակերպել է պաշտոնական Մոսկվան, որպեսզի զայրացնի իր բնակչությանը, արդարացնի պատերազմը և հնարավոր զորակոչը, հիմնավորի Ուկրաինային հասցվող ռազմական հարվածները, իսկ բանակցությունների ժամանակ էլ հիմք ունենա դիրքորոշման կոշտացման համար: Իրենց հերթին ռուս մեկնաբանները պարզորեն ընդունում են, որ դա բացթողում էր, սակայն պնդում են նաև, որ ոչ մի վերջնական ու կործանարար բան չի եղել՝ պատերազմ է: Ավելին, արվում են ակնարկներ, որ դրանից հետո ռուսներն ավելի լավ կկռվեն՝ ստանալով նոր մոտիվացիա:
Նկարում՝ Հայրենական Մեծ պատերազմի ՀՈՒՇԱԿՈԹՈՂ-ՀՈՒՇԱՐՁԱՆԻ մոտ ընթացած մարտի պատկերն է: Ձախ ներքևի անկյունում այրված և ներքին պայթյունի արդյունքում աշտարակը նետած ուկրաինական Տ-64-ն է, աջում, ենթադրաբար, ռուսական Մստա ինքնագնաց հրետանային պայթած կայանքի հրանոթը, վերևում՝ ռուսական Տ-72-ը, իսկ կենտրոնում վնասված, թեև այնուհանդերձ ԱՄԵՆԱՅՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ վեր խոյացող հին ու բարի… Տ-34-ը, որը լիովին անակնկալ կերպով, բայց իր տեղադրումից երկար տասնամյակներ անց էլ այնուհանդերձ հասցրեց ականատես լինել դաժան մի մարտի: ՀԵՅ ԳԻԴԻ ՍՈՎԵՏ, նույն այդ հուշահամալիրը ստեղծելիս ո՞վ կմտածեր, որ նրա մոտ նման բան կլինի…
Ռազմական փորձագետ